Հայ մարզիկը`Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարի մասնակից

«jnew.ge»  լրատվականը գրում է, որ Ախալքալաքցի բռնցքամարտիկ, Վրաստանի հավաքականի անդամ, եվրոպական առաջնությունների հաղթող Օթար Երանոսյանը հունիսի 16-ին մեկնում է Բաքու, որտեղ մասնակցելու է  2016 թ.-ին  Բրազիլիայում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկությանը:

Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն  օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում: Օթար Երանոսյանի հետ Վրաստանի հավաքականը մեծ հույսեր է կապում: Եթե նա հաղթի, այդպիսով կստանա Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և Սպորտի Նախարարությունը սպասելիքներ ունեն և մեծ հույսեր են կապում Օթար Երանոսյանի հետ: Նա համարվում է մեծահասակների տարիքում առաջատար: Մենք նույնպես հույս ունենք, որ նա կնվաճի Բրազիլիայի ուղեգիր», – ասում է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ` Ատոմ Էլիզբարյանը:

Օթար Երանոսյանը հանդես  է գալիս  60 կգ. քաշային կարգում: Վրաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար Բաքու է մեկնում 6 բռնցքամարտիկ:

տեղեկատվությունը և լուսանկարը` «jnew.ge» -ի

Թողնել պատասխան