Թելավիի մունիցիպալիտետի Կոնդոլ գյուղում որդին սպանել է մորը: Տեղացիները Ռուսթավի 2-ի հետ զրույցում ասել են, որ գլխի շրջանում հարված ստացած 92-ամյա կինը տեղում մահացել է:
Տեղացիները նաև նշել են, որ դեպքը տեղի է ունեցել մոր եւ որդու միջեւ վեճի ընթացքում։
Մեղադրյալը ձերբակալված է: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, քրեական գործ է հարուցվել ընտանեկան բռնության մասով, որը հանգեցրել է սպանության: