Չինական հայտնի Home Abroad News Press գործակալությունն իր 17-ամյակի կապակցությամբ պարգևատրել է Չինաստանում Վրաստանի դեսպան Դավիթ Ափցիաուրիին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ դեսպան Ափցիաուրին պարգևատրվել է, որպես «լուրերի տարվա մարդ» ու Վրաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերություններին աջակցելու համար:
«Պաշտոնական ընդունելությանը Վրաստանի դեսպանը ելույթ է ունեցել և խոսել է վերջին տարիներին Վրաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դինամիկայից: Ափցիաուրին շնորհակալություն է հայտնել պարգևների համար: Հատկանշական է նաև, որ 200 հոգանոց միջոցառման մասնակիցներին հյուրասիրել են վրացական «Քվեվրի» գինիով»,- ասվում է արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: