Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքում Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 94,1%-ը: Այս մասին հայտարարել է Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպան Սեմիոն Գրիգորիևը։
Նրա խոսքով, Աբխազիայում Պուտինը 39 427 ձայն է հավաքել:
«Աբխազիայում նա 20%-ով ավելի ձայն է հավաքել, քան Ռուսաստանում: Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինին, որին 1029 ընտրող (2,46%) է ձայն տվել: Երրորդ տեղում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին՝ 654 ձայնով (1,56%)»,-հայտարարել է Գրիգորիևը:
Ինչ վերաբերվում է Քսենյա Սոբչակին, նա Աբխազիայում 247 ձայն է հավաքել (0,59%)։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահի ընտրությունները երեկ են անցկացվել:
Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge
Լուսանկարը՝ НОВОСТЬ.ge-ի