Վրաստանը չորրորդ անգամ միացել է «Բախը՝ մետրոյում» միջազգային երաժշտական ակցիային: Այս արշավի շրջանակներում մետրոյի կայարաններում և հասարակական այլ վայրերում կհնչեն լեգենդար կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները: Նախաձեռնության հեղինակը երաժիշտ Դեյլ Հենդերսոնինն է՝ Մասաչուսեթսից: 2010-ի մարտի 21-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, երաժիշտը իր թավջութակով իջել է նյույորքյան գետնանցում, որպեսզի կատարի Բախի երաժշտությունը: Ապա նա Բախ է նվագել կանգառներում և հասարակական այլ վայրերում՝ այս կերպ մի քանի տարի շարունակ նշելով Բախի ծննդյան օրը: Նրա օրինակը վարակիչ է եղել, 2015-ից արդեն «Բախը՝ մետրոյում» անունը ստացած նախաձեռնությունը իրականացվում է աշխարհի 39 երկրի 129 քաղաքների գետնանցումներում:
Այս տարի լրանում է Բախի ծննդյան 333-րդ տարին։ Վրաստանի մայրաքաղաքում այն կնշվի մարտի 25-ին, Թբիլիսիի օպերայի և բալետի ազգային թատրոնի այգում, մուտքն ազատ է: