Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում հերթական զորավարժություններ են մեկնարկել: Այս մասին տեղեկացնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը:
Ռուսաստանի ԶՈւ-ի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության տեղեկատվությամբ, զորավարժություններին կմասնակցի 2000 զինծառայող և 300 միավոր ծանր տեխնիկա:
Ռուսթավի 2-ի փոխանցմամբ զորավարժություններում կկիրառվեն հրետանային, զենիթա-հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների նպատակը լեռնային գոտում ռազմավարության և օդային պաշտպանության հզորացումն է: