2018 թվականի մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնի հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը:
Ըստ «Ծխախոտային վերահսկողության մասին» օրենքի փոփոխությունների՝ ծխելը կարգելվի հետևյալ վայրերում.
- Հատուկ նշանակության յուրաքանչյուր շենքում
- Հասարակական տանսպորտում
- Ուսումնական հաստատություններում և տարածքներում, ուր անչափահասներ կան
- Բուժական հաստատւթյունների հարակից տարածքներում
- Դյուրավառ նյութերով հագեցած տարածքներում
- Մարզադաշտերում
Ծխելը չի արգելվի
- Տաքսիներում
- Ֆիզիակական անձանց տներում
- Խաղատներում
- Նախնական կալանքի մեկուսարաններում
- Օդանավակայանների տրանզիտային հատվածներում, ծխելու համար հատկացված հատուկ վայրերում:
Չնայած ծխելու արգելքի մասին օրենքն ուժի մեջ է վաղուց, սակայն նախատեսված տուգանքները չնչին են և փաստացի չեն կիրառվում:
Ըստ օրենքի փոփոխությունների՝ մայիսի մեկից արգելված վայրերում ծխելու տուգանքը անհամեմատ ավելանալու է. Ծխողների համար տուգանքը կազմելու է 100 լարի, իսկ ռեստորանների և սրճարանների սեփականատերերը ստիպված կլինեն վճարել 500 լարի: Կրկնակի տուգանք նշանակելու դեպքում վճարվելիք գումարը կկրկնապատկվի:
Օրենքը նաև կպարտավորեցնի հյուրանոցների սեփականատերերին՝ 20%-ով կրճատել ծխողների համար նախատեսված սենյակները: