2018 թվականին ծրագրված է Թբիլիսիում 13 նախակրթական ուսումնական հաստատություն կառուցել, որոնցից 10-ը՝ սեպտեմբերին: Այս մասին հաղորդել է մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն:
Գործակալությունն արդեն Թբիլիսիի քաղաքային խորհուրդ (սակրեբուլո) է ներկայացրել այս ուղղությամբ վերջին երեք ամսվա աշխատանքների մանրամասն հաշվետվություն, նաև նոր նախագծեր են ներկայացվել, որոնք ծրագրված է իրականացնել առաջիկայում:
«Մեր առաջնահերթությունը երեխայի անվտանգությունն է, սա բազմակողմանի թեմա է, որը ներառում է ենթակառուցվածքային հարցեր, կառուցվածքային կայունություն, հրշեջ անվտանգություն, խաղահրապարակների անվտանգություն, տեսաձայնագրության մոնիթորինգի ուժեղացում, հիգիենայի և սննդի նորմերի պահպանում», ասել է Գվանցելաձեն, հավելելով, որ նոր նախագծերում նախատեսվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կոնկրետ ուսումնական և անհատական ծրագրեր մշակել:
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում 171 մանկապարտեզ է գործում, ուր նախադպրոցական կրթություն է ստանում 615 հազար սան: