Մարտի 16-ի առավոտյան, Զեստափոնիում գնացքը բախվել է գծերի վրա կանգնած միկրոավտոբուսին:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների համաձայն, տուժել են միկրոավտոբուսի վարորդը եւ վեց ուղեւոր: Ըստ տեղացիների, Սվիրի գյուղի մոտակայքում անցումի վրա վարորդը իրեն վատ է զգացել, չի կարողացել տիրապետել մենքենային, ինչի արդյունքում հարվածել է ուղեփակոցին (шлагбаум) եւ հայտնվել գնացքի գծերի վրա: Այդ ժամանակ կանգնած միկրոավտոբուսին բախվել է գնացքը:
Տարածված տեղեկության համաձայն, միկրոավտոբուսի վարորդն ու մեկ ուղեւոր կոտրվածքներ ունեն:
Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել, որը ենթադրում է երկաթուղու, ջրի, օդային կամ մալուխային երթեւեկության անվտանգության խախտում: