Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին խորհրդարանի սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նիստին հայտնել է, որ մտածում են ծնողի եւ դպրոցի միջեւ պայմանագիր կնքելու մասին:
«Ընտանիքների հետ կապի լուրջ խնդիր կա, ուստի մտածում ենք ծնողի եւ դպրոցի միջեւ պայմանագիր կնքելու մասին: Այստեղ հոգեբանական հարց էլ կա, ծնողը կիմանա, որ որոշակի խնդիր ունենալու դեպքում, պետք է այդ մասին տեղեկացնի դպրոցին եւ հակառակը»,- նշել է Չխենկելին: