Գուդաուրիի ճոպանուղու վթարային արգելակման հետևանքով տասը մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրի ճոպանուղու վթարային արգելակման հետևանքով տասը մարդ է տուժել։ «Ինտերպրեսնյուսին» առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։

Նշվում է, որ անջատվել է ճոպանուղու էլեկտրաէներգիան, որի հետևանքով այն կանգնել է, այնուհետև սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ։

Տեղում աշխատում է շտապ օգնության երեք խումբ։ Հաղորդվում է, որ առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տուժածները տեղափոխվել են Գուդաուրիի հիվանդանոց։

Բացի այդ, Թբիլիսիից ռեանոմոբիլ է ուղարկվել, որը հարկ եղած դեպքում, տուժածներին կտեղափոխի մայրաքաղաք։

Տուժածներն ունեն միջին ծանրության վնասվածքներ։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերն արդեն տարածել են տեսանյութեր դեպքի վայրից։

Թողնել պատասխան