Աջարիայի 5268 բնակիչ սովամահության եզրին է, փոխանցում է Ajara Television-ը: Նրանց պարբերաբար սնունդ է տրամադրում քաղաքապետարանը: Սննվելու գումար չունեցողների ամենամեծ թիվը գրանցված է Բաթումիում՝ 4828 մարդ, ամենաքիչը՝ Քեդայում, որտեղ 23 քաղաքացի կարողանում է գոյատևել քաղաքապետարանի տրամադրած սննդով:
Այս մասին տեղեկացնում է Ajara TV-ը՝ նշելով, որ 5268 քաղաքացիներն անվճար ճաշարաններից օրը միայն մեկ անգամ են օգտվում՝ հիմնականում իրենց բաժինը տուն տանելով։
Բաթումիի սոցիալական ծառայությունների գործակալության աջակցությամբ գործում է 6 ճաշարան, որտեղ 4828 քաղաքացի է սնվում:
Գործակալության տնօրենի պաշտոնակատար Շալվա Դանիելիան ասում է, որ ցուցակում հերթագրված և ճաշարանից օգտվելու իր հերթին է սպասում ևս 289 մարդ:
Դանելիան հստակեցրել է, որ ամեն դեպքում հերթագրվածներին աշխատում են առանց սննդի չթողնել։ «Ժամը երեքից հետո, երբ հիմնական ցանկի շահառուները ստանում են իրենց բաժին սնունդը, ավելացածը բաժանում ենք հերթագրվածների միջև»,-ասել է Շալվա Դանիելան: