Բաթումի քաղաքը հայտնվել է National Geographic Traveler-ի 2018 թվականի մարտին տպագրված համարում՝ Եվրոպայի զբոսաշրջության համար 10 լավագույն քաղաքների շարքում:
Բաթումիի հետ նույն ցուցակում են Նիցան, Պալերմոն, Ամստերդամը եւ Օքսֆորդը:
Աջարիայի մասին հոդվածը վերնագրվել է «Արեւին ավելի մոտիկ». «Մենք գիտենք երջանկության բաղադրատոմսը՝ ասում են վրացիները: Հնարավոր է, դա բարձր հնչի, սակայն Բաթումիում անցկացրած հանգստյան օրերն ինձ օգնեցին համոզվել այս արտահայտության ճշգրտության մեջ»,- նշում է հոդվածի հեղինակ Բուաժեյ Գրիգիլը:
Հոդվածում լրագրողը պատմում է Բաթումիի լավագույն վայրերի մասին, որոնց շարքում են բուսաբանական այգին, Եվրոպայի հրապարակը եւ այլ գեղատեսիլ վայրեր: Նա ընդգծում է նաեւ տեղական խոհանոցի առանձնահատկությունները:
Ամսագրի լրագրողը Վրաստան է այցելել Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի հրավերով: