Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը վերականգնված է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Գուդաուրիում մեքենաների տեղաշարժը հնարավոր է միայն ձնահոսքից պաշտպանված թունելներում:
Կիսակցորդ մեքենաների եւ 30-ից ավելի ուղեւոր ունեցող ավտոբուսների համար երթևեկությունը իրականացվում է միայն միակողմանի թունելներում: