ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Թեդ Պոն անդրադարձել է Ռուսաստանի կողմից բռնազավթած Վրաստանի տարածքներում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին:
Ըստ նրա, «ռուսական արջը» շարունակում է ցուցադրել իր չար գործողությունները՝ անտեսելով միջազգային իրավունքը եւ մարդկային կարգապահությունը:
«Միայն անցած ամսվա ընթացքում Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքում ՝ Հարավային Օսիայում, Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել: Նրանցից մեկը ՝ Արչիլ Տատունաշվիլին, կտտանքների է ենթարկվել բանտում, ողբերգական կերպով մահացել: Ռուսաստանը մինչ այս պահը մերժում է նրա դին ընտանիքին փոխանցել», -հայտարարել է Թեդ Պոն:
Կոնգրեսականի պարզաբանմամբ, մահացածի դին փոխանցելուց հրաժարվում են միայն ահաբեկիչներն ու ատելության վրա հիմնված ռեժիմները:
«Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու եւ վրաց ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործության համար Ռուսաստանը պետք է վճարի»,-ասել է նա: