Գլդանիում երիտասարդը պատահաբար կրակել է տան հյուրի վրա։ Վերջինս՝ 26-ամյա հարևանուհին, մահացել է։ Interpressnews լրատվականի տեղեկատվությամբ, կրակոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան խաղում էր հոր սեփականության տակ գտնվող ատրճանակով:
Վրաստանի ՆԳՆ-ից interpressnews-ին փոխանցել են, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառել: