Վարչապետ Գիորգի Կվիրկաշվիլին կառավարության նիստին անդրադարձել է Ռուսաստանին իր գրած նամակի արձագանքին ու նշել, որ թեև շատ հարցերի հետ կարելի է չհամաձայնել, սակայն մի բան հստակ է, այս պատասխանը հետագա քննարկումների առիթ կարող է տալ։
Նա կոչ է արել քաղաքական գործիչներին քայլեր ձեռնարկել՝ սադրանքներից խուսափելու համար:
«Իմ հայտարարության մասին ես շատ անհեթեթ գնահատականներ եմ լսել: Սակայն, երբ խոսքը վերաբերում է ծանր սադրանքներից խուսափելուն, մենք պետք է հնարավոր ամեն բան ձեռնարկենք, թեկուզև մեր քաղաքական կերպարի հաշվին: Ռուսաստանի պատասխանը շահարկումների տեղ է թողնում: Ժնևյան ձևաչափով մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որը թեկուզ փոքր առաջընթաց կստեղծի», — ասել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Կվիրիկաշվիլին նամակ է հղել Ռուսաստանին, որին պաշտոնական Ռուսաստանը արձագանքել է մարտի 12-ին, հաստատելով պատրաստրաստակամությունը երկխոսության համար: