Այսօր Ավստրիայից մի խումբ Վրաստանի քաղաքացիների կարտաքսեն: Ինչպես հաղորդում է Interpressnews լրատվականը, արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հայրենիք կվերադառնան Եվրամիության երկրներում գտնվելու պայմանները խախտած անձինք։
Վրաստանի քաղաքացիներին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից կուղարկեն հատուկ չվերթով: Այս փուլում խոսվում է Վրաստանի շուրջ 15 քաղաքացիների մասին: