«Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նախկին անդամ Արմազ Ախվլեդիանին պահանջում է քաղաքական պատասխանատվության ենթարկել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
«Վրաստանը մոտեցել է այն տագնապալի սահմանին, երբ որոշիչ միջոցներ է պետք ընդունել ու կարծում եմ, որ այս իրավիճակում Կվիրիկաշվիլին պետք է անհապաղ հրաժարական տա: Վստահ չեմ, որ նրան փոխարինողը ավելի լավը կլինի, սակայն Կվիրիկաշվիլին սպառել է իր ռեսուրսները և կառավարության ղեկավարի պաշտոնում նրա մնալն այլևս վնաս է հասցնում Վրաստանին»,-հայտարարել է Ախլվեդիանին:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն բամբասանք է որակել վարչապետին փոխելու մասին լուրերը։