Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հաջորդ շաբաթ կհանդիպի Արչիլ Տատունաշվիլիի հետ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունների կողմից ձերբակալված, օրեր առաջ ազատ արձակված Վրաստանի երկու քաղաքացիներին:
«Սպասում եմ հետաքննության ավարտին: Կարծում եմ՝ նրանց որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ընտանիքի անդամների հետ անցկացնեն: Պատրաստվում եմ հանդիպել և խոսել նրանց հետ»,-հայտարարել է Լոմջարիան:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, Լոմջարիան ասել է, որ չի կարող քաղաքական գնահատական տալ, «չնայած Ռուսաստանը իրավական տեսանկյունից վերահսկողություն է իրականացնում բռնազավթած տարածքներում, հետևաբար մարդու իրավունքների խախտումների պատասխանատուն հենց Ռուսաստանն է»,- ասել է օմբուդսմենը: