Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավային Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի խոսքով, օտարերկրյա ներդրողներին, իսկապես, գրավում է Վրաստանը:
«Ներդրողները հետաքրքրված են Վրաստանով, սակայն հարցը նրանում է, որ դրանք մեծ ներդրումային ծրագրեր են՝ գազատարներ, երկաթգիծ, ՀԷԿ-երի կառուցում և այլն։ Սրանք նախագծերեն, որոնց շահութաբերությունը շոշափելի կլինի երկարաժամկետ հեռանկարում»,-հայտարարել է Բալվաներան:
Նշենք, որ Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով 2017-ին իրականացված ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 1 861,9 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16,2 տոկոսով:
Վկայակոչելով վերոնշյալ տվյալները, Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին նշել է, որ 2017-ին օտարերկրյա ուղիղ ներդրումները հասել են առավելագույնի։
Լուսանկարը` iPress.ge-ի