Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Կվիրիկաշվիլիի բաց նամակին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի բաց նամակին: Տարածած հայտարարությունում Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ծանոթացել է Կվիրիկաշվիլիի հայտարարությանը և ողջունում է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու երկկողմ հարաբերությունների բարելավմանն գործընթացը:

«Ոչ ոք կասկած չպետք է ունենա, որ Ռուսաստանն այնպես, ինչպես անցյալում, շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների առողջացմամբ՝ այդ հարցում պատրաստ լինելով այնքան հեռու գնալ, որքանով պատրաստ կլինի Վրաստանը»,-ասված է հայտարարությունում։

Ընդգծելով, որ Կվիրիկաշվիլիի կողմից նշվել է (նամակում), որ Ժնևի շրջանակներում ընթացող ռուս-վրացական բանակցությունները առաջընթաց են գրանցում, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը ողջունում է Վրաստանի կողմից կառուցողական երկխոսության մասին տրվող նոր փուլի ազդակը։ Հիշեցնենք՝ ժնևյան առաջիկա հանդիպումը տեղի կունենա մարտին:

«Վստահ ենք, որ նման միտումները ողջունելի կլինեն մասնակից այլ կողմերի համար ևս, չնայած նրան, թե ով կղեկավարի Վրաստանի պատվիրակությունը Ժնևում»,-ասված է հայտարարությունում:

ՌԴ-ի ԱԳՆ-ն նաև ողջունել է Վրաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ երկխոսության պատրաստակամությունը։ «Հենց սա է Վրաստանի համար կարևոր հարցերի լուծման միակ իրական ճանապարհը: Սա նաև վերաբերում է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հետ կապված հարցին»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Թողնել պատասխան