Եվրոպական դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան ևս վստահ է, որ վիզայի ազատականացումը հարցականի տակ է` կախված Վրաստանի ներքին իրավիճակից:
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ` հարցերը կախված են ոչ միայն քրեական դրությունից, այլեւ նրանից, թե ինչ ընդհանուր իրավիճակ է այսօր երկրում: Ինձ հաղորդել են, որ Եվրախորհրդարանի կոմիտեում քննարկվել է Վրաստանի ներկա դրությունը և ստացվել ծայրահեղ բացասական արձագանք: Խոսքը նաև Կորցխելիի միջադեպի մասին է, բացի այդ, եվրոպացի պատգամավորները քննարկել են ընտրական օրենսդրության բարելավման գործընթացը: Ինչպես հայտնի է, Վրաստանի ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միայն Վրացական երազանքի շահերին, իսկ վարչապետի խոստումները սուտ դուրս եկան»,- Դավիթայայի խոսքերը մեջբերում է «Գռուզիա օնլայն» պարբերականը: Քաղաքական գործիչը խորհուրդ է տվել սխալներն ուղղելու համար անել ամեն ինչ, այդ թվում` երկրում խոսքի ազատության վերաբերյալ քայլեր ձեռնարկել: