Վրաստանի Շիդա Քարթլի շրջանի Սուրամիի հոգեբուժական հիվանդանոցը ժամանակավոր կառավարիչ ունի: Վրաստանի Առողջապահության նախարարությունը նշանակումն արել է մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի օրերս հնչեցրած սուր գնահատականից հետո:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Օմբուդսմենի հիվանդանոց այցից հետո հիվանդանոցում ստուգումներ է սկսել անցկացնել նախարարության մոնիթորինգային խումբը: Փորձագետները տեղում ուսումնասիրել են կլինիկական, վարչական և որակի վերահսկման իրավիճակը, առաջիկա օրերին հանդես կգան համապատասխան զեկույցով:
«Այս խումբը ձևավորվել է հաստատությունում որոշ խնդիրների առկայության մասին տեղեկատվության արդյունքում: Ստուգումները ևս մի քանի օր կտևեն»,-հայտարարել է մոնիթորինգային խմբի անդամ Լաշա Կիլաձեն:
Նշենք, որ օրեր առաջ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան այցելել էր Սուրամիի Ա. Քաճայայի անվան հոգեբուժարան, ինչից հետո հայտարարել էր, որ հիվանդները արժանապատվությունը խախտող պայմաններում են գտնվում են:
Լուսանկարը` 1tv.ge-ի