Վրաստանի վաստակավոր երգչուհի Նանի Բրեգվաձեն մարտի 28-ին Մոսկվայում նախատեսված իր համերգը հնարավոր է չեղյալ հայտարարի: Երգչուհու դուստրը` երգչուհի Էկա Մամալաձեն, նշել է, որ նա հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չի կայացրել: «Դեռ ոչինչ հստակ չեմ կարող եմ ասել, հնարավոր է, որ հետաձգվի․․․»,-ասել է Մամալաձեն:
Հարցին, թե արդյոք սա Արչիլ Տատունաշվիլիի հարցով Բրեգվաձեի բողոքն է Ռուսաստանի դեմ, Մամալաձեն պատասխանել է. «Հավանաբար, այդպես կլինի»:
«Դեռևս զերծ ենք մնում մեկնաբանություններից, որոշում չկա․ մտածում ենք»,-«Իբերիա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Էկա Մամալաձեն:
Նշենք, որ Մոսկվայի Crocus Sity Hall համերգասրահում մարտի 28-ին նախատեսված է ԽՍՀՄ եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեի հոբելյանական համերգը: