ՎՐԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԲԱՐԲԱՐՈԲԱՅԻ ՏՈՆԸ

BarbarobaՎրաց ուղղափառ եկեղեցին այսօր՝ դեկտեմբերի 17-ին նշում է  Սուրբ Վարվարայի կամ   Բարբարեի տոնը: Տոնի առիթով վրացական եկեղեցիներում մատուցվել է սուրբ  պատարագ:

Համաձայն լեգենդի` Վարվարան հորից գաղտնի ընդունել է քրիստոնեությունը եւ մկրտվել, իսկ երբ նրա հայրն իմացել է այդ մասին, իր ձեռքերով սպանել է աղջկան:  Վարվարան  համարվում է  նաև երեխաների հովանավոր սուրբը:  Բարբարոբա տոնի հետ կապված վաղ ժամանակներում բազում ծիսակարգեր ու աղոթքներ են իրականացվել, սակայն այսօր դրանցից քչերն են պահպանվել:  Ավանադաբար այս օրը բոլոր վրացական ընտանիքներում թխում են «լոբիանի»` թխվածք, որի միջուկում դրվում է լոբի:

Թողնել պատասխան