100-ից ավելի հատված ծառ՝ Իվանիշվիլիի պուրակ էվկալիպտի ծառ տեղափոխելու համար (լուսանկարներ)

Քոբուլեթիի մունիցիպալիտետի Կվիրիկե գյուղում հարյուրից ավելի ծառ է հատվել, որոնք խանգարում էին հսկա էվկալիպտի (նիվենի) ծառի տեղափոխմանը: 29027809_1575174525851238_7978945437962862592_oԾառը ձեռք է բերել Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ Ուռեկիի իր դենդրոպարկում տնկելու նպատակով: Այս մասին ահազանգել է գյուղի բնակիչ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ռեզո Խարազին: Սոցցանցերում  նա հատված ծառերից բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել: Ըստ Խարազիի՝ ծառահատումն իրականացվել է մարտի 11-ին.

29063100_1575174402517917_997968881387569152_o«Էվկալիպտի ծառը պետք է ձեռք բերեն ոմն Ռեզո Ջինչարաձեից, և նրա տնից կես կմ հատվածում բոլոր ծառերը հատվել են՝ որոշները կիսով չափ են տապալվել, որոշներն՝ ամբողջությամբ: Իմ հաշվարկներով 80-100 ծառ է հատված»,-ասել է Խարազին՝ «Բաթումելեբի» (բաթումցիներ) պարբերականին տված հարցազրույցում:

29133412_1575174405851250_7364210904939888640_oԽարազին ասել է, որ մոտակա օրերին ևս 50 ծառ է  հատվելու, որոնք նույնպես նույն տարածքում են և խանգարում են ծառի տեղափոխմանը: Ըստ նրա՝ ծառահատումը իրականացվել է նախկին ջերմոցային տնտեսության տարածքում, դրանք տկվել էին տարածքը քամուց պաշտպանելու նպատակով, այժմ ծառուղին ամբողջովին ոչնչացվել է:

Խարազին նաև ասել է, որ տեղի բնակիչները ևս անհանգստացած են ծառահատման փաստով, սակայն վախենում են բացահայտ  ներկայացնել իրենց դիրքորոշումը, քանի որ Կվիրիկե գյուղ այցելել են տեղի իշխանության ներկայացուցիչները և բնակիչներին խնդրել  չխանգարել գործընթացին:

 

Թողնել պատասխան