Անձրևոտ եղանակը կպահպանվի

Մարտի 12-ին Վրաստանի որոշ շրջաններում տեղումները կպահպանվեն: Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տեղեկատվությամբ՝ արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +10-ից +15-ի: Մարտի 13-ին արևմտյան շրջաններում սպասվում է սևծովյան տաք հոսանքների ներթափանցում, ջերմաստիճանը կհասնի 22 աստիճանի:

Երկրի արևելյան շրջաններում ամպամած, տեղումներով եղանակը կշարունակվի նաև առաջիկայում: Օդի ջերմաստիճանը կտատանվի 5-ից 10 աստիճանի սահմաններում: Մայրաքաղաքում սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած և անձրևոտ եղանակ`+7,+9 աստիճան:

 

Թողնել պատասխան