Ձյան և մերկասառույցի պատճառով վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում:Տեղեկությունը տարածել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկը: Մնացած մեքենաների համար տեղաշարժը թույլատրված է միայն պաշտպանիչ թունելներով: Մլեթա-Կոբի հատվածում արգելված է մեքենաների կանգառը: Տեղում պարեկային ոստիկանությունը հսկում է սահմանված ռեժիմը: