Ուժգին քամու պատճառով Իմերեթիի շրջանի Թերջոլայի մունիցիպալիտետի թիվ 2 հանրային դպրոցի տանիքը վնասվել է: Տուժածներ չկան: Շրջանում արդեն երկու օր է ուժգին անձրևներ և քամիներ են:
Մեկ այլ արտակարգ դեպք է գրանցվել Թբիլիսիի Դիղոմի թաղամասում, որտեղ «Ռիտրոս» ռեստորանի տանիքը քամու պատճառով եւս վնասվել է: Վնասվել են նաև բարձրավոլտ էլեկտրակիրներ: Երեկոյան ժամը 8-ի դրությամբ արտակարգ իրավիճակների գործակալությունը մոտ 200 ահազանգ է ստացել, որոնց մեծ մասը Թբիլիսիից:
Արտակարգ իրավիճակների գործակալությունը ուժգին քամու ժամանակ քաղաքացիներին խորհրուրդ է տալիս փակ տարածքներում պատսպարվել:
Արտակարգ պատահարների դեպքում զանգահարել 112 թեժ գծին: