Պատգամավորը կոչ է անում Վրաստանին` ընդունել Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

«Վրաստանի հայ  համայնք»  կազմակերպության պաշտոնական էջը տեղեկություն է տարածել, որ  հունիսի 8-ին Վրաստանի Խորհրդարանի պլենար նիստի ընթացքում պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շնորհակություն է հայտնել  Գերմանիայի Բունդեսթագին` Հայ ժողովրդի Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար, ինչպես նաև կոչ է արել   Ցեղասպանության փաստը դեռևս չճանաչած և չդատապարտած երկրներին հետևել Գերմանիայի և այլ քաղաքակիրթ երկրների օրինակին։ 

Նշված է, որ  ի տարբերություն Վրաստանի Խորհրդարանում հայ ժողովրդի Ցեղասպանության մասին խոսելու նախկին փորձերին՝ այս անգամ օրենսդիր մարմնում չի գրանցվել որևէ կոնֆլիկտ՝ կապված Ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու կոչի հետ։

 Ներկայացնում  ենք Սամվել Պետրոսյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ․

«Հարգելի´ գոծընկերներ,

Ընթացիկ տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց և դատապարտեց հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում։

Այս բարձր հարթակից ուզում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Բունդեսթագին և ողջ գերմանացի ժողովրդին` հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերին օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու և պատմական արդարությունը վերականգնելու համար։  Նաև ցանկանում եմ կոչ անել բոլոր ժողովրդավարական երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը, հետևել Գերմանիայի և այլ երկրների օրինակին՝ ճանաչել և դատապարտել հայերի Ցեղասպանությունը` դրանով իսկ կանխել այլ ժողովուրդների հանդեպ նմանատիպ հանցագործության կրկնությունը։

 

Թողնել պատասխան