Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հրավիրել է բոլոր արվեստագետներին ու վերականգնողներին՝ մասնակցելու մայրաքաղաքի համար կարևոր նախագծերի իրականացմանը: Այս մասին քաղաքապետը հայտարարել է Լադո Գուդիաշվիլիի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել Գուդիաշվիլիի հրապարակի և հարակից փողոցների վերականգնման աշխատանքների նախագծի շնորհանդեսը:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են այս հրապարակը, այստեղի պատմական շինությունները, որոնցով՝ ըստ Կախա Կալաձեի, շուտով շատերը կհպարտանան:
«Թբիլիսին միշտ եղել ու կլինի բազմազան: Թբիլիսին միշտ եղել է իրադարձությունների էպիկենտրոնը: Այսօր մենք հավաքվել ենք այս քաղաքի ունեցած հարստությունը վերականգնելու, պահպանելու և ապագա սերունդներին ժառանգելու համար», — ասել է Կալաձեն: