Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, ձայների մեծամասնությամբ ընդունեց «Զինված ուժերի պահեստազորային ծառայության մասին» օրինագիծը:
Օրինագիծը ենթադրում է հունիսի 1-ից պահեստազորային ծառայության երկու տեսակի ստեղծում՝ ակտիվ և զորահավաքային: Ակտիվը կլինի կամավորական ու կբաժանվի ԶՈւ, տարածքային և մասնագիտացված պահեստազորերի, իսկ զորահավաքայինը կլինի պարտադիր, նպատակ կունենա ամրապնդել զինված ուժերն ու լրացնել կորուստները:
Վրաստանի քաղաքացիները ԶՈւ պահեստազորում կլինեն մինչև 50 տարեկանը, տարածքայինում՝ մինչև 55 տարեկանը, մասնագիտացվածների պահեստազորում՝ մինչև 65 տարեկանը, իսկ զորահավաքայինում՝ մինչև 60 տարեկանը:
Ակտիվ պահեստազորին միանալու ցանկություն ունեցողների ընտրության կարգը կսահմանվի երկրի պաշտպանության նախարարի նորմատիվային ակտով: