Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլիուն պնդում է, որ ռուսական մամուլը կառավարվում է հայերի կողմից, իսկ գերմանականը` անկախ չէ:
«TRT Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ ռուսական մեդիա տարածքը կառավարող հայերը ամեն կերպ փորձում են Ռուսաստանի բնակչությանը «թունավորել» հակաթուրքական տրամադրությամբ. «Նրանք ուզում են լարել ռուս- թուրքական հարաբերությունները, բայց ինչպես երևում է, որևէ հաջողության չեն հասնում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբարեություններում տարաձայնություններ եղան 2015 թվականի նոյեմբերի 24- ին, երբ թուրք-սիրիական սահմանին խոցվեց ռուսական ինքաթիռը: Այս առիթով Չավուշօղլուն հարցազրույցում ասել է, որ ռուսական մամուլը տեղեկացնում է` ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է Ռուսաստանի տարածքում:
Ներկայացնելով գերմանական թերթերի օրինակները, որտեղ քննադատական հոդվածներ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին` Չավուշօղլուն ասել է. Սա ապացուցում է, որ գերմանական ԶԼՄ-ները անկախ չեն:
«Գերմանական ոչ մի ԶԼՄ անկախ չէ, հակառակ դեպքում ինչպես կարող են տարբեր լրատվամիջոցներ հրապարակեն միայն Էրդողանին դեմ հոդվածներ»:
Չավուշօղլուն հավելել է, որ Գերմանիայում ամեն ինչ համակարգված է: Նա օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նույնպես համարել է այդ համակարգված մոտեցման արդյունք:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Թուրքիան` Գերմանիայում իր դեսպանին հետ էր կանչել, բանաձևի ընդունումից հետո: Տեղեկացնում է http://www.hurriyetdailynews.com/ -ը