Վրաց-թուրքական սահմանային անցակետում՝ Սարփիում, երեկ երեկոյան 17:00-ից արգելված էր ավտոմեքենաների շարժը: Այժմ վերականգնվել է տեղաշարժը, սակայն անցակետը սահմանափակումներով է գործում:
Ըստ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Խաթիա Մոիսծրափիշվիլիի, սահմանափակումների պատճառը թուրքական կողմի էլեկտրոնային համակարգն է: Նրա խոսքերով, ուղևորներն ու խոշոր տրանսպորտային միջոցները կարող են ազատ տեղաշարժվել, իսկ փոքր ավտոմեքենաները՝ դեռևս ոչ:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 7-ին, ժամը 17:00-ին Սարփի մաքսակետում խափանվել էր ոստիկանության հսկողության էլեկտրոնային համակարգը, ինչի պատճառով էլ մեքենաների տեղաշարժն ամբողջությամբ կասեցվել էր երկու ուղղություններով: