Թբիլիսիում մեկնարկում է «Գիշերային տնտեսություն» նախագիծը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային իշխանության նիստի ընթացքում հայտարարել է նոր «Գիշերային տնտեսության» խորագրով նախագծի մեկնարկի մասին:

«Գիշերային եւ երեկոյան տնտեսություն» (evening and night-time economy) տերմինը կիրառվում է արեւմտյան երկրների ուրբանիստների եւ մենեջերների կողմից: Այն ենթադրում է երեկոյան ժամերին՝ աշխատանքային ժամերից հետո, տնտեսական գործունեության ծրագրում: Խոսքը տարբեր սննդի կետերի, գիշերային ակումբների եւ այլ ժամանցի վայրերի մասին է:

Քաղաքապետը նշել է նաեւ, որ նախագիծը կնպաստի բիզնեսի զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Ժամանակակից երկրներում այս ուղղությունը շատ զարգացած է: Կարծում եմ, որ Թբիլիսիում էլ պետք է դրան ուշադրություն դարձնել: Այս ամենը կնպաստի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Կալաձեն:

Ծրագրով կզբաղվի երաժիշտ եւ հեռուստապրոդյուսեր Սերգի Գվարջաձեն:

Թողնել պատասխան