Վերին Լարսում կսկսեն թունել կառուցել

Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել այս տարի Վերին Լարսում թունելի շինարարական աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մարտի 6-ին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, թունելի նախագծային փուլը հասնում է ավարտին: Անցակետի արդիականացման եւ ճանապարհը լայնացնելու վերաբերյալ հստակ համաձայնություն կա:

«Թունելի կառուցումը, իհարկե, կավարտվի ավելի ուշ, քանի որ դրա համար ժամանակ է պահանջվում: Սակայն հույս ունենք, որ անցակետի մոդեռնիզացիան կավարտվի տարեվերջին»,- հայտարարել է նախարարը:

Թողնել պատասխան