Վրաստանը 2016 թվականի ընթացքում ավելի քան 60 մլն դոլարի շահույթ է ստացել` 15 մլն շիշ վրացական արտադրության գինիների և 3 մլն շիշ այլ ալկոհոլային խմիչքների արտահանումից:
Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալների համաձայն` Վրաստանը 2016 թ. առաջին 4 ամիսների ընթացքում 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 44 %-ով ավել գինի է արտահանել:
Վերջին մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են հատկապես Չինաստան արտահանվող գինու ծավալները: Այս տարվա ընթացքում Չինաստան է արտահանվել 1,2 մլն շիշ գինի: Վրացական գինին արտահանվում է նաև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրներ:
Արտահանվող գինու քանակով երկրների եռյակի մեջ են մտնում Ռուսաստանը, որը ներմուծել է 7,5 մլն շիշ, Ուկրաինան` 1,8 մլն շիշ և Չինաստանը` 1,2 մլն շիշ վրացական գինի:
Բացի գինուց, ավելացել են նաև կոնյակի արտահանման ծավալները: 2016 թ. առաջին 5 ամիսների ընթացքում արտահանվել է 3,3 մլն շիշ կոնյակ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 69%-ով: Տեղեկացնում է www.agenda.ge ն: