Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիա։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Բրյուսելում քննարկվելիք հարցերի թվում են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման մասին հարցերը, գրանցված բարեփոխումների ընթացքը, ԵՄ-Վրաստան առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի հետ կապված վերջին խնդիրները: Ծրագրված հանդիպումների ընթացքում նախագահն եվրոպական գործընկերների ուշադրությունը կբևեռի բռնազավթած տարածքներում ստեղծված իրավիճակի, Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև օրեր առաջ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում օրեր առաջ անհասկանալի հանգամանքներում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլի հարցի վրա:
Գիորգի Մարգվելաշվիին կհանդիպի Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Հանդիպումներ են նախատեսված նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրներում Վրաստանի դեսպանների հետ: