Վրաստանում 15 հազար կին հղիության ժամանակ բռնության է ենթարկվել

Վրաստանի կանանց նկատմամբ բռնության ազգային հետազոտության համաձայն, մոտավորապես 15 հազար կին հղիության ժամանակ ենթարկվել է ֆիզիկական բռնության: Ըստ հետազոտության, ֆիզիկական բռնության զոհերի 37 տոկոսը հայտարարել է, որ հղիության ժամանակ ստամոքսի շրջանում հարված է ստացել:

Միևնույն տվյալների համաձայն, կանանց 6 տոկոսն ասել է, որ բռնությունը դժվարացրել է հղիության ընթացքը:

Վրաստանում կանանց նկատմամբ բռության ազգային հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանանց կազմակերպության, Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության և Եվրամիության կողմից:

Թողնել պատասխան