«Ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտ, որի հիմնական խնդիրը կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց նկատմամբ բռնության դեպքերի բացահայտելը և հետաքննչական մեխանիզմների արդյունավետության բարձրացումն է»,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Նախարարի խոսքով, իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը կանանց նկատմամբ բռնության բացահայտման և հետաքննության տեսանկյունից շատ գործ է անում:
«Մեր գերատեսչությունն այս տեսանկյունից շատ բան է անում: Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում, ավելի շատ կին է դիմում իրավապահ մարմիններին` իրենց շահերը պաշտպանելու համար: Սա արտացոլված է նաև վիճակագրությունում»,- ասել է Գախարիան: