«Մայրաքաղաքի քաոսային շինարարությունների տեսանկյունից լրջագույն խնդիրներից մեկն առանց թույտվության շինարարություններն են»,- այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Քաղաքապետի խոսքով, Թբիլիսիում շատ են այնպիսի շինարարությունները, որոնք լուրջ խախտումներ ունեն, մասնավորապես՝ թույլտվություն չունեն:
«Ես այս հարցի վերաբերյալ վաղը պատրաստվում եմ հայտարարություն անել: Այս հարցով շատ սկզբունքային կլինենք: Մենք բոլորս այս ամենին դեմ ենք»,- հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը տարբեր խախտումների պատճառով 46 շինարարություն է կասեցրել: