«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Մոսկվային և Ցխինվալիին՝ ազատել երկու կալանավորին և վերադարձնել Արչիլ Տատունաշվիլիի դին»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին:
Վերջինիս խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի վարչապետին և կառավարությանը՝ այս հարցի լուծման համար:
«Ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է այս ողբերգության համար պատասխանատվություն կրել: Մենք շատ ուշադիր հետևում ենք և ներգրավված ենք ընթացիկ գործընթացներին: Եվս մեկ անգամ կոչ եմ անում Մոսկվային և Ցխինվալիին՝ ազատ արձակել կալանավորված երկու անձանց և վերադարձնել Տատունաշվիլիի դին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- հայտարարել է Քելլին: