Արչիլ Տատունաշվիլիի դին ամենաուշը մինչև շաբաթվա վերջ կտեղափոխվի Վրաստան, այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Ըստ վարչապետի՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքում գտնվող Վրաստանի երկու քաղաքացիները նույնպես շուտով կվերադառնան։
«Տատունաշվիլիի դին վերադարձնելու գործում ներգրավված մեր գործընկերները վստահեցրել են, որ դին ամենաուշը մինչև շաբաթվա վերջ կհանձնվի ընտանիքին»,-ասել է Կվիրիկաշվիլին։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Հարավային Օսիայում Վրաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել` Արչիլ Տատունաշվիլին, Լևան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին հայտնի է դարձել, որ Տատունաշվիլին անհայտ հանգամանքներում հիվանդանոցում մահացել է: