Օրեր առաջ Ցխինվալիի հիվանդանոցում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի դին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով մոտ օրերս կտեղափոխվի Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պատրիարքարանը։
Նշվում է, որ համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի խնդրանքով Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ներգրավվել է Արչիլ Տատունաշվիլիի դին ընտանիքին փոխանցելու գործին: Հիշեցնենք՝ Իլիա 2-րդը օրեր առաջ էր հարցով դիմել Ռուսիո պատրիարքին։
«Տատունաշվիլիի դին այս պահին դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել, որից հետո կտեղափոխվի ու կհուղարկավորվի Վրաստանում»,-ասված է պատրիարքարանի հայտարարությունում: