Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները Ուկրաինայի գերագույն դատարան են դիմել՝ պահանջելով հարցաքննել երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյին: Այս մասին հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
Սաակաշվիլին պահանջում է Պորոշենկոյին հարցաքննել Ուկրաինայի քաղաքացիությունից իրեն զրկելու հետ կապված։
«Մենք միջնորդությամբ հանդես կգանք, որ Ուկրաինայի նախագահը որպես գործով վկա հարցաքննվի՝ պարզաբանելով Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիություն տալու եւ դրանից զրկելու հիմքերը»,-նշել է փաստաբանը: