Վրաստանի եւ Աբխազիայի շփման գծում գտնվող Էրգնեթի գյուղում դեպքերի կասեցման եւ դրանց արձագանքման մեխանիզմների քննարկումների շրջանակներում հերթական հանդիպման ընթացքում Տատունաշվիլիի հուղարկավորության հետ կապված վրացական կողմը համաձայնության չի հասել եւ լքել է նիստը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվական վերլուծական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախաբեր Քեմոկլիձեն:
«Շատ ծանր նիստ էր, այսօրվա հանդիպման ընթացքում Տատունաշվիլիի գործի քննարկման հետ կապված մեր կողմից երկու հիմնական հարց է հնչել․ ե՞րբ կկարողա ընտանիքը ստանալ դիակը եւ ե՞րբ կկարողանան Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքից դուրս գալ Վրաստանի եւս 2 ձերբակալված քաղաքացիները: Վերոնշյալ երկու հարցից ոչ մեկի պատասխանը չկարողացանք ստանալ: Որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել այս նիստը»,-նշել է նա: