Բազմազավակ ընտանիքները կստանան կարգավիճակ և սոցիալական աջակցություն: Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը քննարկել է բազմազավակ ընտանիքներին կարգավիճակ տրամադրելու մասին օրինագիծ նախաձեռնելու հարցը: Ծրագրի հեղինակներն են Դիմիտրի Խունդաձեն և Ակակի Զոյիձեն:
Խունդաձեի խոսքերով, օրինագծի մշակման համար առիթ է դարձել բազմազավակ ընտանիքների կարգավիճակի որոշման և աջակցելու անհրաժեշտությունը:
Օրենքի նախագծի նպատակն է որոշել աջակցության ձևաչափը եւ թե քանի անդամ ունեցող ընտանիքները կարող են ստանալ կարգավիճակ։
Պետական բյուջեն ֆինանսավորվելու է ընտանիքների էլեկտրաէներգիայի խոշոր սուբսիդավորմամբ. բազմազավակ ընտանիքներին` 4 երեխա, ամսական 20 լարի է հավելյալ վճարվելու, իսկ 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքին՝ 10-ական լարի ավել՝ յուրաքանչյուր երեխայի համար:
Նշենք, որ նախկինում ևս եղել է նման կարգավիճակ, սակայն 2006 թվականից այն չեղարկվել էր: Այն ժամանակ բազմազավակ էին կոչվում 7 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, իսկ ըստ քննարկվող օրինագծի՝ այդ կարգավիճակը կտրվի 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին: