Մարտի 1-ից Վրաստանի մայրաքաղաքի 14 փողոցներում երթուղային տաքսիները միայն կանգառներում կկանգնեն: Մայրաքաղաքի կառավարման նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն:
Նրա խոսքով մարտի 1-ին մեկնարկում են 2 կարեւոր նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է երթուղային տաքսիներին:
Ստորեւ ներկայացնում ենք այն փողոցների ցուցակը, որտեղ երթուղային տաքսիները կկանգնեն միայն կանգառներում:
Մերաբ Կոստավայի փողոց, Վաժա-Փշավելայի պողոտա, Շոթա Ռուսթավելիի պողոտա, Պետրե Մելիքիշվիլիի փողոց, Ալեքսանդրե Կղազբեգիի պողոտա, Վախտանգ Գորգասալի փողոց, Դավիթ Աղմաշենեբելիի փողոց, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտա, Իլիա Ճավճավաձեի պողոտա, Ժիուլի Շարտավայի փողոց, Պեկինի, Մարշալ Գելովանիի փողոց, Ջորջ Բուշի փողոց, Կախեթիի փողոց: