Կեսգիշերից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Ծաբաձեում, Ծերեթելի պողոտայի հարևանությամբ: Ըստ ականատեսների՝ այրվել են քաղաքում ամենաշատ այցելուներ ունեցող առևտրի կենտրոններից մեկի՝ «Կիդոբանիի» հարևանությամբ գտնվող պահեստները: Հրդեհի մարման գործում ներգրավված է 40 մարտական հաշվարկ: Այս պահին հրդեհի պատճառների և զոհերի մասին տեղեկատվություն չկա: Ոստիկանությունը չի թողնում հրդեհի վայր մոտենալ պահեստների սեփականատերերին, ովքեր փորձում են ստուգել՝ պահպանվել են արդյոք իրենք ապրանքները: Ականատեսները դեպքի վայրից տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում: